Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի՛ պրն. վարչապետ, Ձեզ գրում է մի մտահոգ երիտասարդ քաղաքացի, ով ծնվել ու մեծացել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում՝ ունեցել է սակավ հնարավորություններ, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Ցավոք, չեմ կարողանում ո՛չ նվագել, ո՛չ նկարել և ո՛չ էլ հաճախել որևէ ներկայացման, ու գիտե՞ք ինչու, որովհետև ես էլ հազարավորների նման ծնվել եմ գյուղում՝քաղաքից հեռու: Չէ՛, ես չեմ մեղադրում որևէ մեկին դրա համար, չեմ կարողացել զարգացնել իմ հմտությունները, որովհետև ծնվել եմ երկրի համար անբարենպաստ ժամանակահատվածում, բայց... Ցավոք այսօր էլ գյուղում այս առումով ոչինչ չի փոխվել՝ երիտասարդներն ու երեխաները զրկված են իրենց տաղանդը զարգացնելու հնարավորությունից, որովհետև բախտի բերմամբ ծնվել են գյուղում, որտեղ հնարավորություններ չկան՝ ինքնաարտահայտվելու, ներուժն օգտագործելու և նպաստելու անձնական աճին: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրում, այսօր բազմաթիվ գյուղերում մշակութային գործառույթ իրականացնող միակ օջախը դպրոցն է, որը սակայն չի կարող փոխարինել մշակույթի տներին: Ցավոք, 3600 բնակիչ ունեցող Սառնաղբյուրն էլ է զրկված մշակութային զարգացումից: Բազմաթիվ երիտասարդներ, ովքեր օժտված են բնատուր տաղանդով ստիպված են սպանել իրենց ներուժը՝ զարգացման հնարավորությունների բացակայության պատճառով: Իմ հասակակիցներից շատերն անգամ մի ներկայացման չեն եղել, չեն եղել թատրոնում, չեն դիտել ֆիլմ կինոթատրոնում, էլ չեմ խոսում նոտաները ճանաչելու, հասարակ գծագրություն ու նկարչություն անելու մասին: Գիտե՞ք ինչու… որովհետև ապրում են գյուղում: Հիմա գրում եմ Ձեզ մեծ ցավով, որ ոչինչ չենք կարող հետ բերել, բայց կարող ենք փոխել ամեն ինչ մեր գալիք սերունդների համար, ովքեր մեծ սպասելիքներ ունեն երկրից, ովքեր լիահույս են, որ մի օր իրենք էլ կունենան այն հնարավորությունները, որոնք ունեն իրենց հասակակիցները՝ ովքեր ապրում են քաղաքում: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Սառնաղբյուրի Մշակույթի տան խնդրին։ Բազմաթիվ երիտասարդների հետ միասին ես էլ լիահույս եմ, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու, որ հնարավորությունները բոլորի համար հավասար են լինելու: Մենք վստահ ենք, որ Դուք կարող եք լուծում տալ այս խնդրին: Հուսանք, որ կարձագանքեք մեր խնդրանքին ու խնդիրը դրական լուծում կստանա, իսկ Դուք մի քանի տարի անց կլսեք այն տաղանդաշատ երիտասարդների մասին, որոնց տաղանդն ուղղակի մեռնում է ներկայիս պայմաններում: Հարգանքով՝ ՀՀ մտահոգ քաղաքացի՝ Կարեն Այվազյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video) Կասկածելի իրավիճակ և կասկածելի դրսևորում Երևան ավտոբուսում․ Արմենակ Դանիելյանը՝ փաստերով (video) «Նիկոլի ապահարզանը․ Պուտինն ասաց՝ ինչ է լինելու նրա հետ»․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Դե հիմա լսի՛ր Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Զելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ «Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության Կոկորդ պատռելն էլ արդեն չի փրկում Նիկոլին (video) «Նիկո՛լ, թռա՛ր արա՛․ ո՞վ ես դու, որ իմ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին լրտես ասես»․ քաղաքացի (video) Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Զախարովան հայտնել է, թե ով է Ուկրաինայի գլխավոր թշնամին Անիծում եմ, որ երկու անգամ ձեզ եմ ընտրել․ դուք իմ երեխու մահվան պատճառն եք․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Թևոսյան փողոցում բախվել են զինծառայողի «Nissan X-Trail»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կա վիրավոր «Նախագահ Քոչարյանի կերպարից անգամ Ալիեւը վախ ունի». Աջափնյակի բնակիչներ (video) Փաշինյանը բանկային հաշիվներում հայտարարագրել է 4 միլիոն 18 հազար 75 դրամ․ մանրամասներ Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակում Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am