ԴԱԻՇ-ի առաջնորդը ծանր վիրավորվել է
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է Իրաքի արևմուտքին հասցված ավիահարվածի հետևանքով: Ինչպես հայտնել է Alhurra հեռուստաալիքը՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին «ծանր վիրավորվել է» ու տեղափոխվել Սիրիա՝ բուժման նպատակով: Մի քանի ահաբեկիչ սպանվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին նրա մահվան մասին, սակայն լուրն այդպես էլ չէր հաստատվել:
