Մերկել. Շթայնմայերն արժանի նախագահ կլինի Գերմանիայի համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահ է, որ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը երկրի արժանի նախագահ կլինի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:Շթայնմայերը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ՝ Դաշնային ժողովի պատվիրակների կեսից ավելիի աջակցությունը։ Դաշնային ժողովը մարմին է, որը գումարվում է հատուկ այն բանի համար, որպեսզի ընտրի պետության ղեկավար: «Սա լավ օր է Գերմանիայի համար»,- հավելել է Մերկելը:
