Լավրովը կանխատեսել է ավելի ինտենսիվ շփումներ ԱՄՆ-ի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 12-ին НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ արդեն սկսված երկխոսությունն ավելի ինտենսիվ կլինի, երբ պետական ապարատն ամբողջությամբ կազմավորվի: Այս մասին գրում է Lenta.ru-ն:«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի դիրքորոշում և պատրաստ ենք նստել և քննարկել դրանք, նույնսիկ այն պարագայում, եթե դրանք հակասում են մեր դիրքորոշումներին», - ասել է Լավրովը: Լավրովը նաև նշել է, որ հեռախոսազրույցներ տեղի կունենան նրա և ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև:
