Շթայնմայերը Գերմանիայի նախագահ է ընտրվել
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Գերմանիայի նախագահ է ընտրվել նախկին ԱԳ նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Շթայնմայերը պետք է առաջին փուլում 631 ձայն ստանար: Նրա թեկնածության օգտին, սակայն, 931 մարդ է քվեարկել: Նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել էր նոր ժամկետով առաջադրել թեկնածությունը
