Օդանավակայանում անհայտ նյութի արտահոսքի հետեւանքով 50 մարդ է տուժել
Գերմանական Համբուրգ քաղաքի օդանավակայանում անհայտ նյութի արտահոսքի պատճառով տուժել է 50 մարդ, այս մասին հայտնում է Bild պարբերականը:Պարբերականի տվյալներով՝ միջադեպի արդյունքում ավելի քան 50 մարդ է տուժել: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ տուժածները գանգատվում էին հազից, աչքերի գրգրվածությունից և շնչել դժվարանալուց: Օդանավակայանի աշխատանքը ներկա պահին վերականգնվել է:
