«Մենք ջիհադիստներից կմաքրենք Սիրիան». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից կարող են ազատագրել ոչ միայն Էլ-Բաբ քաղաքը, այլ ջիհադիստներից մաքրել մինչև 5 հազար քառակուսի կիլոմետր մակերես: «Վերջնական նպատակն է մաքրել շրջանը մինչև Ռաքքա»,- ասել է նա, հայտնում է Reuters-ը:
