Մոսկվան դատապարտել է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պարտավոր է հետեւել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ փոխանցելով նրա խոսքը, թե Փհենյանը չպետք է նոր բալիստիկ հրթիռներ արձակի, միջուկային փորձարկումներ կամ այլ սադրիչ գործողությունների կատարի:
