Ուկրաինան մերժել էր Ադրբեջանին արտահանձնել Ալեքսանդր Լապշինին
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու հարցումով Ադրբեջանը դիմել էր նաև Ուկրաինային, գրում է REGNUM-ը: Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ Ադրբեջանը մերժում էր ստացել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովից: Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը բլոգերին մեղադրում է երկրի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչեր անելու և Ադբեջանի սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության մեջ:
