Մինսկը չեղարկել է ուկրաինացի գրող Սերգեյ Ժադանի մուտքի արգելքը
Բելառուսը չեղարկել է ուկրաինացի գրող Սերգեյ Ժադանի մուտքի արգելքը: Ըստ Meduza-ի՝ Սերգեյ Ժադանին ձերբակալել են Մինսկում, փետրվարի 10-ին: Գիշերը նա ոստիկանության բաժանմունքում է անցկացրել: Պարզվել է, որ 2015 թվականին նա ռուսական «սեւ ցուցակում» է հայտնվել: Ժադանին ձերբակալելու պատճառով Բելառուսի դեսպանին Ուկրաինայի ԱԳՆ էին կանչել:
