Սամվել Բալասանյանի որդին չի մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հարգելի հայրենակիցնե՛ր, Վերջին շրջանում մարզի քաղաքական կյանքում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը իմ`որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու հարցն էր: Բնական է, քանի որ խորհրդարանը մեր երկրի, մեր մարզի ու Գյումրիի առջև ծառացած լրջագույն խնդիրների և մարտահրավերների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ որոնելու համար գլխավոր հարթակն է: Սրանք խնդիրներ են, որոնց մասին բոլորս գիտենք. գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, արցախյան հիմնահարց, տնակներում բնակվող հազարավոր մարդիկ և այլն: Սակայն կան խնդիրներ, որոնց մասին ավելի քիչ են խոսում, բայց դրանք բազիսային են: Ունենք աշխատանքի ծայրահեղ ցածր արտադրողականություն, պետական և մունիցիպալ օղակներում կառավարման ցածր արդյունավետություն, կրթության անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին, առողջապահության ոլորտում առողջությունը պահպանելու ռազմավարության փոխարեն հիվանդությունների բժշկման քաղաքականություն, գյուղատնտեսությունը տնտեսության գիտելիքահեն և տեխնոլոգիական ճյուղ դարձնելու փոխարեն գյուղացուն օգնելու պրակտիկա, ժողովրդագրական անվտանգության հայեցակարգի փոխարեն հետծննդյան նպաստների կամ մասնավոր օգնությունների տրամադրում, զուտ հայրենասիրական պաթոսի վրա հիմնված, այլ ոչ ինստիտուցիոնալ կամավորականություն: Այս ամենի գիտակցումով էր պայմանավորված առաջադրվելու ցանկությունս, սակայն քաղաքականությունը հնարավորի արվեստ է, մանավանդ որ նոր ընտրակարգով բացառվում է անհատի միայնակ մասնակցությունը, ուստի, չգտնելով համապատասխան հարթակ` ես որոշել եմ չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Վերոնշյալը բացարձակապես չի նշանակում, որ չառաջադրվելու պարագայում չեղյալ են հայտարարվելու իմ կողմից առաջ քաշված ծրագրերը, պարզապես այլ են լինելու մասշտաբները և իրականացման տեմպերը: Որովհետև այլ բան է պատգամավորի, և մեկ այլ բան` մասնավոր հիմնադրամի ղեկավարի լիազորությունների շրջանակը: Ես շարունակելու եմ իմ համեստ հնարավորությունների առավելագույնը ներդնել Հայաստանի զարգացման գործում: Եվ թող Աստված մեզ բոլորիս լինի պահապան»:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան Ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի հսկողությունը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video) Կասկածելի իրավիճակ և կասկածելի դրսևորում Երևան ավտոբուսում․ Արմենակ Դանիելյանը՝ փաստերով (video) «Նիկոլի ապահարզանը․ Պուտինն ասաց՝ ինչ է լինելու նրա հետ»․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Դե հիմա լսի՛ր Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Զելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ «Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության Կոկորդ պատռելն էլ արդեն չի փրկում Նիկոլին (video) «Նիկո՛լ, թռա՛ր արա՛․ ո՞վ ես դու, որ իմ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին լրտես ասես»․ քաղաքացի (video) Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Զախարովան հայտնել է, թե ով է Ուկրաինայի գլխավոր թշնամին Անիծում եմ, որ երկու անգամ ձեզ եմ ընտրել․ դուք իմ երեխու մահվան պատճառն եք․ քաղաքացին՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am