Պեկինում 2017 թ. առաջին անգամ թռչնագրիպով մարդ է վարակվել
Պեկինի իշխանություններն արձանագրել են Չինաստանի մայրաքաղաքում N7H9 թռչնագրիպով մարդու վարակվածության առաջին դեպքը 2017 թ.: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:Աղբյուրի տվյալների համաձայն` վարակվել է Հեբեյ նահանգի 68-ամյա բնակիչը: Ներկա պահին նա գտնվում է ծանր վիճակում և ստանում անհրաժեշտ բուժումը: Պարզվել է, որ տղամարդն իրոք վարակվել է H7N9 վիրուսով:
