Թուրքմենստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Փետրվարի 12-ի առավոտյան Թուրքմենստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, հաղորդում է РИА Новости-ն:Թուրքմենստանի նախագահի ընտրություններում աշխատում է 2587 ընտրատեղամաս: Ընտրացուցակներում 3223455 մարդ կա: Հայտնի է, որ նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու. ֆավորիտ է համարվում երկրի գործող նախագահ Գուրբանգուլը Բերդըմուհամեդովը, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից:
