Հիտլերի հայրենի քաղաքում նրա նմանակին են որոնում
Ավստրիայի ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով Ադոլֆ Հիտլերի կերպարանքով զբոսնում է նրա հայրենի Բրաունաու քաղաքում՝ հաղորդում է Oberosterreichische Nachrichten պարբերականը:Տեղի բնակիչները մի քանի անգամ տեսել են 25-ից մինչեւ 30 տարեկան Հիտլերի ժամանակների հանդերձանքով, բեղերով եւ սանրվածքով երիտասարդին:Նա հաճախ է այցելում նաև «Հարալդ Հիտլեր» կոչվող բարը: «Այլոց ներկայությամբ Ադոլֆ Հիտլերի անձը փառաբանելը հանցագործություն է»,- ասել են տարածքային դատախազությունում:
