Սնոուդենին արտահանձնելու վերաբերյալ լուրերը սպեկուլյացիա է
Փաստաբան Անատոլի Կուչերենան սպեկուլյացիա է որակել հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան կարող է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նվերի կարգավիճակով» արտահանձնել Վաշինգտոն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին: «Ռուսաստանը Սնոուդենին արտահանձնելու համար իրավական որևէ հիմք չունի: Բոլոր այս խոսակցությունները սովորական սպեկուլյացիաներ են: Ինչ-որ մեկը ցանկալին իրական է ընկալում»,- մանրամասնել է փաստաբանը: Նա հավելել է, որ Սնոուդենը Ռուսաստանի տարածքում լիովին օրինական է բնակվում, ոչ մի կանոն և օրենք չի խախտում:
