Ստամբուլում Ամանորի գիշերը մարդկանց գնդակահարելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
Ստանբուլի դատարանը ձերբակալել է Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլքադիր Մաշարիպովին, ով կասկածվում էր Reina գիշերային ակումբում 39 մարդու գնդակահարելու մեջ: Այդ մասին տեղեկացրել է Haberturk-ը: Մաշարիպովը մեղադրվում է թուրքական քրեական օրենսգրքի չորս հոդվածներով. «սահմանադրական կարգը փոխելու փորձ»,«սպանություն», «մասնակցություն ահաբեկչական կազմակերպությանը» և «զենքի անօրինական կրում»:
