Թրամփը միգրացիոն նոր հրամանագիր կստորագրի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նա ամենայն հավանակությամբ նոր հրամանագիր կստորագրի, որով արգելվում է ԱՄՆ մուտքը մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների համար, փոխանցում է BBC-ն:Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է արգելքի իրականացման մի քանի տարբերակ: « Խնդիրը կայանում է նրանում, որ դրա համար ժամանակ է պետք: Սակայն մենք մի շարք այլ տարբերակներ ունենք, այդ թվում ՝ նոր հրամանագիր»,-ասել է Թրամփը:
