ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սնոուդենին ԱՄՆ–ին հանձնելու մասին խոսակցությունները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենին ԱՄՆ–ին հանձնելու մասին խոսակցությունները ԱՄՆ–ում քաղաքական ընդդիմադիրների կողմից Սպիտակ տան վրա ճնշում գործադրելու փորձ են։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում։ «Բոլոր այդ հայտարարությունները NBC–ի կամ CNN–ի տեղեկություններն են, որոնք վկայակոչում են հատուկ ծառայություններում իրենց աղբյուրներին»,– նշել է Զախարովան։ Սնոուդենի դատապաշտպան Անատոլի Կուչերենան ենթադրություններ է համարել տեղեկատվություններն այն մասին, որ հնարավոր է Մոսկվան արտահանձնի նրան Վաշինգտոնին «որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվեր»:
