Թուրքիայում երիտասարդը սպանել է իր նախկին ընկերուհուն
Թուրքիայում երիտասարդը փողոցի կենտրոնում որսորդական հրացանով սպանել է իր նախկին ընկերուհուն: Ըստ Siyasihaber3-ի՝ հանցագործը 17-ամյա Ջանսու Չ.-ին սպանելու վերաբերյալ իր ծրագրի մասին հայտնել է համացանցում: Հանցագործը ձերբակալվել է: Ինչպես նշվում է՝ նա նախկինում դատվել է թմրանյութ օգտագործելու և կողոպուտ իրականացնելու համար:
