Իրանը ՌԴ-ին օդային տարածք կտրամադրի
Իրանը պատրաստ է ՌԴ-ին օդային տարածք տրամադրել Սիրիայում գործողությունների համար: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին՝ փոխանցում է IRNA գործակալությունը։ «Կա հավանականություն ռուսական ինքնաթիռներին տրամադրելու թռիչքի հնարավորություն Իրանի օդային տարածքով՝ Սիրիայում ցամաքային գործողություններրին աջակցելու համար: Սիրիայում գրոհայինների դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը լայն մասշտաբներ ունի։»,-ասել է նա։
