Պորոշենկոն հայտարարել է նոր հրթիռային զենքի մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ուկրաինական արտադրության նոր հրթիռի հաջող փորձարկման մասին, հայտնում է РИА Новости-ն:
«Ուկրօբորոնպրոմը» մշակել է նոր հրթիռային զենք Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համար։ Միայն կես վայրկյան է պետք՝ 20 հրթիռից կազմված ողջ բլոկն արձակելու համար», - գրել է Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում:
