«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը Հայելի ակումբում տեղի ունեցած ասուլիսին,անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորների ՝Պուտինին ուղղված նամակին և Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ երեկ առավոտյան ռազմական պատրաստականության Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում անակնկալ ստուգումներին ասաց, որ այդ երկու իրադարձություններն անպայման իրար հետ կապված են. «Երբ ասում էի՝ շատ վտանգավոր է Ռուսաստան-Թուրքիայի միջև կատարվող այս ամենը և կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, հիմա ակնհայտ երևում է դա: Ռուսաստանը ներկա պահին որևէ տնտեսություն չունի, բոլորը զարմանում են՝ կործանված, կքած Ռուսաստանն ինչպե՞ս է միանգամից մի քանի կոնֆլիկտներ սկսում: Պատերազմը միակ ինդուստրիան է, որտեղ Ռուսաստանը կարող է հաջողել, որտեղ նա կարող է նստել բանակցային սեղանի առջև»:
Հիշեցնենք,որ Օրերս Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը: Նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ երեկ առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Դրանց շրջանակում ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը