«Այո, ես ևս Ադրբեջանի «սև ցուցակում» եմ». Կոնստանտին Զատուլին.

Ներկայացնում ենք հատված ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինի հետ հարցազրույցից. – Պարոն Զատուլին, ի՞նչ հետևանքներ նկատի ունեք։ Լապշինի արտահանձնումից հետո բուռն քննարկումներ են ծավալվում ՀՀ ԱԺ-ում, որտեղ պատգամավորները պահանջում են բողոքի նոտա հղել Բելառուսին, ետ կանչել դեսպանին, բարձրացնել Բելառուսի ՀԱՊԿ անդամակցության դադարեցման հարցը, և այլն, և այլն։ Չէ՞ որ նման որոշումները հեղինակազրկում են այն կառույցներում առկա արժեքային համակարգը, որի մասն են Հայաստանը, Ռուսաստանը և Բելառուսը։ – Ինչպես ասացի, կլինեն հետևանքներ, այս պահին դժվար է ասել՝ ինչպիսի որոշումներ կկայացվեն։ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է զբաղվել այս հարցով, իր պատասխանատվությունը չթերագնահատելով՝ մեր արտաքին գերատեսչությունը պայքարում է ՌԴ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով հայտնվում է նման իրավիճակում՝ լինի դա ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ադրբեջանում։ Նրա երկրորդ, երրորդ, չորրորդ քաղաքացիության գործոնը մեզ համար կարևոր չէ, մեզ համար կարևոր է այն փաստը, որ Լապշինը ՌԴ քաղաքացի է։ Ավելին, աղմկահարույց է, հրահրող, որ մեր կարծիքը բացարձակապես արհամարհվել է եղբայրական երկրի կողմից, որը գտնվում է ոչ թե պարզապես ինչ-որ ձևաչափերում մեզ հետ, այլ գործընկերային կազմակերպությունում և գործընկերային հարաբերությունների մեջ։ Սակայն, ինչպես երևի թե գիտեք, այդ եղբայրական պետությունը վերջին շրջանում, վերջին տարիների ընթացքում երբեք չի աջակցում Ռուսաստանին կոնֆլիկտային իրավիճակներում՝ երբ հարցը վերաբերում է Հարավային Օսիային և Աբխազիային, Ուկրաինային, երբ գործը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Ռուս-թուրքական լարվածության ժամանակ Լուկաշենկոն նույնիսկ սլացավ Թուրքիա և հանդես եկավ այնտեղ Իսլամական պետությունների կազմակերպության գագաթաժողովին, ինչը բավականին տարօրինակ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսն Իսլամական պետությունների հետ որևէ առնչություն չունի։ Ահա այսպիսի գործընկեր մենք ունենք, ի՞նչ կարող եմ ասել։ – Ասացիք, որ բացասական պրակտիկա է ձևավորվում հակամարտ գոտիների համար։ Այսինքն, ըստ Ձեզ՝ սա իսկապե՞ս կարող է նախադեպ դառնալ, և այն մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում, կարող են երրորդ երկրներից արտահանձնվել Բաքու, այդ թվում՝ Դուք, քանի որ Դուք ևս ընդգրկվել եք այդ ցուցակում Արցախ այցելությունների համար։ – Այո, ես ևս այդ ցուցակում եմ։ Ես, իհարկե, ևս կարող եմ ինձ այդ հարցն ուղղել, թեև, ի տարբերություն Լապշինի, ես չունեմ երկքաղաքացիություն, ես ունեմ դիվանագիտական անձնագիր։ Բայց ես չգիտեմ, թե որտեղ է ավարտվում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բարեկամության սահմանը։ Եթե այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, քաղաքացիությունը չի հանդիսանում արգելակող գործոն նրանց համար, ապա, ինչպես ասում են, «чем черт не шутит»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան Ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի հսկողությունը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video) Կասկածելի իրավիճակ և կասկածելի դրսևորում Երևան ավտոբուսում․ Արմենակ Դանիելյանը՝ փաստերով (video) «Նիկոլի ապահարզանը․ Պուտինն ասաց՝ ինչ է լինելու նրա հետ»․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Դե հիմա լսի՛ր Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am