Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել նաեւ «Դիլիջան»-ի ուսանողական միկրովատոբուսի անձինք։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասացին Դիլիջան ԲԿ-ից։
«Վթարի հետեւանքով 12 անձ մեզ մոտ է տեղափոխվել»,-ասաց ԲԿ-ի աշխատակիցը՝ հավելելով, որ մի երիտասարդի արդեն տեղափոխել են Երեւան, որի դեմքն ամբողջությամբ վնասվածքների մեջ է եղել։
«Երկրորդին հիմա են տանում՝ շոկային վիճակում է, մյուսների վիճակը բավարար է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ այսօր, ժամը 08:26-ին, ր Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ուենցել ՃՏՊ, փրկարարաների՝ դեպքի վայր ժամանելուց հետո պարզվել է, որ բախվել են «ГАЗель» մակնիշի 2777L եւ «ВАЗ-2107» մակնիշի 34 AO 994 պետհամարանիշերով ավտոմեքենաները։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը