ՌԴ-ն Սիրիա է հասցրել ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն
«Интерфакс»–ի փոխանցմամբ,Ռուսաստնը մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիա: «Համա նահանգի Սկալբիա բանակավայրի Ալ–Մահադի և Շեյխ–Մահսուդ շրջաններում, Սուլեյման–ալ–Հալաբի և Ալ Ֆիրդաուս շրջաններում, Հարավային Նոր Հալեպի շրջանում և Ալֆինուն Նասաուիյա շրջանների բնակիչներին է փոխանցվել 3,8 հազար տոննա հաց, 3 հազար բաժին տաք կերակուր և 400 սննդային փաթեթ:Ռուսական տրանսպորտային ինքնաթիռներից պարաշյուտներով Դեյր էր Զոր է հասցվել ՄԱԿ–ի կողմից Սիրիայի իշխանություններին փոխանցվող 20,6 տոննա մարդասիրական օգնությունը », – ասված է հաղորդագրության մեջ։
