Երկրաշարժ Ֆիլիպիններում. կան զոհեր և վիրավորներ
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաո կղզում՝ վնասելով որոշ կառույցներ և դառնալով հոսանքազրկման պատճառ։ 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ երկրի պաշտոնյաներին հղումով։ Ավելի վաղ հաղորդվել է, թե զոհերի թիվը 15 է, իսկ 90 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։ Մագնիտուդը կազմել է 6.5: Առավել շատ տուժել է Սուրիգաո քաղաքը, որտեղ մասնակի կամ ամբողջության փլուզվել են բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ դպրոցներ։ Քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես փակ է թռիչքուղու վրա առաջացած ճեղքերի պատճառով։
