Առերեսումներ ղեկավարի հետ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեզ աղմուկով վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների հետ այս օրերին քննչական գործողություններ են կատարվում։ Մասնավորապես, նախաքննական մարմինը առերես հարցաքննություններ է կատարում այս գործով մի քանի մեղադրյալների մասնակցությամբ։ Սույն գործով մեղադրյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն առերեսվել է «հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի, Արա Պողոսյանի եւ օրերս ազատության մեջ հայտնված Ավետիս Բարեյանի հետ։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում։ Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ հակասություններ են առկա Խաչիկ Ավետիսյանի եւ Արթուր Վարդանյանի ցուցմունքներում, ազատամարտիկի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց. «Բովանդակության հետ կապված՝ որեւէ տեղեկություն չեմ հայտնի, նախաքննական գաղտնիք է եւ նպատակահարմար չեմ գտնում՝ իմ պաշտպանյալ շահերից ելնելով։ Այնուամենայնիվ, ինչ գործողություններ էլ կատարվեն՝ միանշանակ պետք է նշեմ, որ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն ենք համարում, եւ դրա հետ կապված որեւէ ապացույց, հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացվել։ Այնպես չի, որ Խաչիկ Ավետիսյանը հակասել է նախկինում իր տված ցուցմունքներին, որեւէ հակասություն չկա։ Ինչը տվել է՝ իրեն արդարացնող ցուցմունքներ են»։ Գիվի Հովհաննիսյանը պաշտպանում է նաեւ սույն գործով մեղադրյալներ Արա Մկրտչյանի եւ Մարինե Կաթանյանի շահերը։ Ի պատասխան մեր հարցին, Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալների տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը հանվել է։ Հարցին, թե բացի առերես հարցաքննությունից, ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել իր պաշտպանյալների մասնակցությամբ, Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախաքննական մարմնի կողմից ծանոթացել են մի շարք փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին. «Այս գործով բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել՝ օրինակ, հայտնաբերված զենքի հետ կապված մատնահետքեր են վերցվել եւ այլն, մեզ դեռ որեւէ եզրակացության չեն ծանոթացրել»,– եզրափակեց պաշտպանը։ Երեկ զրուցեցինք նաեւ «հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասականի հետ։ – Պարոն Բաղդասարյան, օրերս ձեր պաշտպանյալի եւ Խաչիկ Ավետիսյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է տեղի ունեցել…։ – Ես նման հարցաքննության մասին տեղյակ չեմ։ – Բայց դուք մասնակցում եք, չէ՞ քննչական գործողություններին։ – Միանշանակ, պաշտպանի մասնակցությունը օրենսդիրը պարտադիր պայման է դիտում։ Ես այդ հարցաքննությունից տեղյակ չեմ, միգուցե այլ պաշտպան էլ ունի, չգիտեմ։ Առանց պաշտպանի բացառվում է առերես հարցաքննություն անել, Արթուր Վարդանյանտ էլ ունի մի քանի պաշտպաններ։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 272 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am