ԱՄՆ-ը չպետք է խառնվի Եվրոպայի գործերին. Մոգերինի
France-Presse գործակալությունը հայտնում է,որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չպետք է միջամտեն եվրոպական քաղաքականությանը: «Եվրոպան չի խառնվում ԱՄՆ-ի ներքին գործերին: Մենք չենք միջամտում ԱՄՆ-ի ներքին գործերին: Ուստի եվրոպացիները հույս ունեն, որ սա կլինի փոխադարձ:Անհրաժեշտ է հարգել Եվրամիությանը, որը ոչ միայն համարվում է ինստիտուտ, այլև 28 պետությունների միավորում է», - ասել է Մոգերինին:
