Վարչապետը վթարի հետևանքով հոսպիտալացվել է
ՏԱՍՍ-ին Լեհաստանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Ռաֆալ Բոհենեկը ասել է,որ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Օսվենցիմում ճանապարհատրանսպորտային պատահար է ենթարկվել և ուղղաթիռով տեղափոխվել է Վարշավայի զինվորական բժշկական ինստիտուտ: Փրկարար ուղղաթիռի ժամանումը հեռարձակվել է Լեհաստանի հեռուստատեսությամբ: «Վարչապետի վիճակը լավ է: Նա կանցնի լրացուցիչ զննություն Վարշավայում», ասել է նա ավելացնելով, որ Շիդլոն ՃՏՊի ժամանակ ստացել է հիմնականում կապտուկներ և քերծվածքներ: «Տեղի է ունեցել բախում և հարված: Ոչինչ տեղի չի ունեցել, որը կսպառնար նրա առողջությանը կամ կյանքին », ասել է նա:
