ԱՄՆ-ը կհաղթի ահաբեկչությանը Սիրիայի հետ համատեղ. Ասադ
Yahoo News պորտալի հետ հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ասել է,որ ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ահաբեկչությանը վերջ տալ միայն սիրիական իշխանությունների հետ համագործակցությամբ: «Եթե դուք իսկապես ցանկանում եք սկսել անել դա , դա պետք է կատարվի սիրիական կառավարության միջոցով։ Նրանք (ԱՄՆ) չեն կարող հաղթել ահաբեկչությանն առանց որևէ երկրի ժողովրդի և կառավարության հետ համագործակցության»,-ընդգծել է Ասադը։ Ասադը նաև չի բացառել, որ կարող է հրավիրել ամերիկյան զորքերին, ինչպես ավելի վաղ հրավիրել էր ռուսական օդատիեզերական ուժերին, եթե ԱՄՆ-ն ահաբեկչությանը հաղթելու անկեղծ ցանկություն դրսևորի։
