Կուտը մի կերեք

Առավոտը իր խմբագրականում գրում է. Ռուսաստանի վերնախավում կրկին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է չեղյալ հայտարարել 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը: Հետաքրքիր է, որ այս անգամ Պետդումայի պատգամավորներից դրա մասին խոսել է կոմունիստը՝ այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որի կերտած ոչ լեգիտիմ «ՌՍՖՍՀ»-ն այդ պայմանագրի կողմն է: Նույն կուսակցության կարկառուն գործիչներ Ասքանազ Մռավյանն ու Պողոս Մակինցյանը դրանից բխող Կարսի պայմանագիրը ստորագրողների թվում էին (իրավական առումով նույնքան անհասկանալի «Հայկական ՍՍՀ»-ի անունից): Պետք է ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացման ֆոնին Մոսկովյան պայմանագիրը չեղարկելու թեմայով հայտարարություններ են անում ռուսաստանյան քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նավալնին եւ Ժիրինովսկին: Ճիշտ, թե սխալ հասկացված պետական շահերի առումով այդ երկրի բոլոր քաղաքական գործիչները միակամ են: Ռուսաստանի պետական շահերը, կարծում եմ, իրապես պահանջում են շանտաժի ենթարկել Թուրքիային եւ խաղարկել բոլոր «խաղաթղթերը», այդ թվում՝ հայկական: Դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանն իսկապես մտադիր է երբեւէ չերկարացնել այդ չարաբաստիկ պայմանագիրը՝ ուղղակի սա եւս մի լծակ է ավելի լավ, ավելի շահեկան դիրքերից Թուրքիայի հետ ի վերջո «բարիշելու»: Իսկ որ դա վաղ թե ուշ տեղի կունենա՝ թող ոչ ոք չկասկածի: Դա մի քիչ նման է Հայաստանի (եւ ցանկացած այլ երկրի) ներքին կյանքի գործընթացներին: Եթե մեկն ընդդիմադիր դաշտում չափից դուրս շատ է կոկորդ պատռում, իմացեք՝ շատ հնարավոր է, որ նա «իր գինն է բարձրացնում»՝ իշխող կոալիցիայի մաս դառնալու համար: Մի խոսքով՝ ռուսաստանյան քաղաքական գործիչների նման հայտարարությունների դրդապատճառները պարզ են՝ դա բնականոն քաղաքական երեւույթ է: Պարզ չէ որոշ հայերի ոգեւորությունը եւ նրանց ենթադրությունները «չըլլալիք» բաների մասին: Եթե Ռուսաստանը «մեր գեղեցիկ աչքերի համար» պատրաստվում է որեւէ լավ բան անել, ապա եկեք խնդրենք այդ երկրի ղեկավարությանը, որ չխոչընդոտի Հայաստանի՝ տնտեսական եւ քաղաքական կապերի դիվերսիֆիկացմանը: Կարծում եք՝ մենք միայն Ռուսաստանի՞ հարցում ենք այդքան միամիտ: Ոչ, ԱՄՆ-ի հարցում՝ նույնպես: Աշնանն այդ երկրում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ այնտեղի հայերի մի մասը կողմնորոշվում է նրանով, թե թեկնածուներից որ մեկն ինչ կասի Հայոց ցեղասպանության մասին: Բայց քանի՞ կոպեկ արժե «ասելը», եթե, միեւնույն է, նախագահ դառնալուց հետո այդ գործիչը խոսքից հետ է կանգնելու: Այնպես որ, սիրելի ամերիկահայեր, կողմնորոշվեք այլ չափանիշներով: …Ի դեպ, Պողոս Մակինցյանը նաեւ հայերենի լատինատառ ուղղագրության ջատագով էր: Այսօրվա հայ երիտասարդների մի մասը համացանցում «կյանքի է կոչում» բոցավառ բոլշեւիկի այդ երազանքը:    

դիտվել է 103 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am