Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ
«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է,որ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թամփի հետ հանդիպմանը: «Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Սլովենիային՝ այդ հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության համար: Մենք պատրաստ ենք դրան:Հանդիպման վայրի ընտրությունը չի կարող միայն ռուսական կողմի ցանկությամբ որոշվել»,- ասել է Պուտինը: Առայժմ ոչինչ չի հաղորդվում երկու նախագահների հանդիպման հնարավոր ժամկետների մասին:
