Ներկայիս իրավիճակը բարենպաստ է սիրիական խնդրի կարգավորման համար.Լավրով
NTV-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է,որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ճեղքում կանխատեսելը դեռևս վաղ է, սակայն ներկայում իրավիճակը շատ ավելի բարենպաստ է հակամարտության գործնական կարգավորման համար: «Ճեղքում չեմ կանխատեսի, սակայն մենք հիմա մի իրավիճակում ենք, որը շատ ավելի բարենպաստ է հակամարտության գործնական կարգավորման քայլերով զբաղվելու համար:Այս իրավիճակը հնարավոր էր ստեղծել նույնիսկ անցած տարվա սեպտեմբերին, սակայն Օբամայի վարչակազմը պատրաստակամ չէր լուծումների հասնելու հարցում, ինչի հետևանքով էլ Ռուսաստանը դիմել է Թուրքիային նոր գործընթաց սկսելու համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
