Խոշոր ավտովթար Շիրակի մարզում

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18: 00-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 35 ՍV 349 համարանիշի և 25-ամյա Արշալույս Նահապետյանի վարած Opel Vectra մակնիշի 35 FD 187 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և քաղաքացիներն էլ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ: Այս պահին ՃՈ ավագ տեսուչ Լևոն Միքայելյանն ու տեսուչ Միխայել Գրիգորյանը վթարի վայրն են հսկում, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի քննչական բաժնի քննիչնեը, կամ ՃՈ հետաքննիչը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի՝ որը շահագործվում է որպես տաքսի, վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի և ոչ մի սառույց ու ձյուն չի եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան Ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի հսկողությունը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video) Կասկածելի իրավիճակ և կասկածելի դրսևորում Երևան ավտոբուսում․ Արմենակ Դանիելյանը՝ փաստերով (video) «Նիկոլի ապահարզանը․ Պուտինն ասաց՝ ինչ է լինելու նրա հետ»․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Դե հիմա լսի՛ր Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Զելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ «Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության Կոկորդ պատռելն էլ արդեն չի փրկում Նիկոլին (video) «Նիկո՛լ, թռա՛ր արա՛․ ո՞վ ես դու, որ իմ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին լրտես ասես»․ քաղաքացի (video) Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am