Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես... Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 131 ամյակը: Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան). Ստորև ներկայացնում ենք Տերյանի բանաստեղծություններից մի քանիսը... * * * Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես, Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու, Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։ Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ, Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։ Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ, Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։ Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում, Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու, Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։   * * * Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ, Եվ դյութական է համբույրը քո զով, Եվ լայն է բացված հեռուն արևոտ, Ու գինով եմ ես մի նոր երազով… Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ, Զվարթ և թեթև թափառել ազատ, Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ, Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ… Սիրել ու կրկին սիրել խնդագին, Փայփայել քնքուշ, լինել հարազատ, Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին, Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։ Ողջունել սիրով անց ու դարձողին, Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ, Հարազատ լինել ջրին ու հողին Եվ անհուն սիրով սիրել ու գթալ… Մութ հավերժության դառնությունն զգալ,–– Եվ թախծել անհուն և անչար լինել,— Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ, Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել… Մեռնել անտրտունջ հնազանդության Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. — Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն, Ցնորք է անվերջ, երազ է անուշ… * * * Գարնան անուշ աղմուկով, Գարնան երգով դու եկար. Փայլով, փառքով ու շուքով, Խնդությունով խելագար…. Սիրտըս անուշ խոցեցիր Արևավառ քո սրով, Սև օրերըս այրեցիր Գեղեցկությամբ ու սիրով։ Սիրտըս լիքն էր մութ մեգով, Սիրտըս թույլ էր ու տկար,— Գարնան անուշ աղմուկով, Գարնան երգով դու եկար…      

դիտվել է 80 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am