Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանում կա մեկ մարդու իշխանություն, դա Սերժ Սարգսյանի իշխանությունն է, եւ ՀՀԿ-ն այդ մարդու իշխանությունը լեգիտիմացնելու դերի մեջ է։«ՀՀԿ-ն հիմա հլու- հնազանդ կատարում է Սերժ Սարգսյանի հանձնարարականները։ Հիմնական նպատակն այն է, որ վստահությունը իշխանության հանդեպ մեծանա, ընտրություններից հետո դա տեղի չի ունենա, քանի որ մարդիկ համոզված են լինելու, որ իշխանությունը, որ ձեւավորված է՝ իրենցը չէ»,- նշեց նա:
Ըստ նրա՝ լուրջ գաղափարական պայքար չի սպասվում, նման պայքար կլիներ, եթե ձեւավորվեր քաղաքական ուժերի մեկ ճակատ, որը նպատակ կդներ ՀՀԿ-ին իշխանությունից զրկել։ Ինչպես ասաց՝ նման ճակատ այսօր չկա։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը