Չորս երկրների մեծ «բազարն» ու խաղը

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև` Ալիևի նախաձեռնությամբ։ Ալիևը շնորհակալության է հայտնել Լուկաշենկոյին բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու համար, որը Ադրբեջանի ղեկավարի որակմամբ՝ «արդար դիրքորոշում էր» և «վճռական քայլ», «օրենքի գերակայության և միջազգային կոնվենցիաների հարգում», «ադրբեջանա-բելառուսական ընկերության» և «ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունների դրսևորում»։ Կողմերը, ըստ հաղորդագրության, հիշել են անցյալ տարի Լուկաշենկոյի այցը Ադրբեջան և նշել այցի ընթացքում «կայացրած պայմանավորվածությունների հաջող կատարումը»։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Մինսկից Բաքվի պահանջով արտահանձնված Լապշինի գործը: «Մենք այս հարցով նոտա ենք ստացել Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատներից: Տառացիորեն վաղը-մյուս օրը ՌԴ հյուպատոսը, Վիեննայի կոնվենցիային համապատասխան, կհանդիպի Լապշինի հետ: Դեսպանատունը նրա հետ հաղորդակցվելու հնարավորություն կստանա: Մենք այսօր կլուծենք տեխնիկական մանրամասները: Ես արդեն հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ, տվյալ հարցը քննարկվում է, այստեղ ես խոչընդոտներ չեմ տեսնում», ասել է Մամեդյարովը։ Ռուսական կողմն իր խորը հիասթափությունն է հայտնել բլոգեր, ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու՝ Բելառուսի երեկվա որոշման առնչությամբ: Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, այդ որոշումը հակասում է ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն. «Մենք մտադիր ենք և պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք մեր քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու, նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու ուղղությամբ»։ Իսրայելի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ուշադիր հետևում է Լապշինի գործով զարգացումներին և դիվանագիտական և հյուպատոսական աղբյուրներով կապի մեջ է բոլոր ներգրավված կողմերի հետ։ Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովան ասել է, որ իսրայելական և ռուսաստանյան դիվանագետները աշխատում են Լապշինի հետ կապ հաստատելու ուղղությամբ: Ռուսաստանցի քաղաքագետ Դենիս Դվորնիկովը չի կարծում, թե Լապշինի արտահանձնման դեպքը կարող է նախադեպ դառնալ: Ավելին՝ «Ազատության» հետ զրույցում նա հայտնել է, որ փետրվարի 20-ին՝ սահմանադրական հանրաքվեի օրը, որպես դիտորդ այցելելու է Լեռնային Ղարաբաղ և առաջարկելու է մյուս դիտորդներին Ղարաբաղից հետո միասին մեկնել Մինսկ և ղարաբաղյան պար պարել նախագահական պալատի առջև: Դվորնիկովի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի պատճառով ՌԴ-ն կորցնում է իր դեմքը: «Հունիսի 9-ից ադրբեջանական բանտում է Ռուսաստան քաղաքացի Մարադ Ուելդանով-Գալուստյանը։ Ինչպես Բաքվում ծնված ՌԴ-ի քաղաքացի Մարատի հարազատներն են պնդում, նրան ձերբակալել են և արդեն երկար ժամանակ բանտում են պահում միայն այն պատճառով, որ նա ունի հայկական ծագում և ՌԴ իշխանությունները ՌԴ քաղաքացու շահերը պատշաճ կերպով չեն պաշտպանում»: Բացի այդ, Դվորնիկովը կարծում է, որ Ադրբեջանն ունի որոշակի պայմանավորվածություն Իսրայելի հետ: «Սա հասկանալի է, որ ինչ-որ քաղաքական շոու է և Լապշինին ի վերջո ազատ կարձակեն», - նշեց նա։ Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, ռուսաստանցի քաղաքագետի համոզմամբ՝ Երևանն իր հարցերը պետք է ուղղի նախ և առաջ Մոսկվային, չէ՞ որ ՌԴ-ն էր ուզում, որ Հայաստանը դառնա ԵԱՏՄ անդամ։ Պարզ լեզվով ասած, Երևանը պետք է Մոսկվային ասի՝ բարեկամներ, դուք եք մեզ մի սեղանի շուրջ նստեցրել ձեր ընկերների հետ, գուցե պետք էր նախ և առաջ նրանց հետ հարցերը պարզել, հետո մեզ այստեղ բերել: Երեկ Հայաստանում շատ կոշտ արձագանքեցին Լապշինի արտահանձնմանը: ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին Բելառուսի կողմից Լապշինի արտահանձնումը Ադրբեջան՝ սուր քննադատության ենթարկելով Բելառուսը ավելի քան քսաներկու տարի անընդմեջ ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նրան համեմատելով բռնապետ Ստալինի հետ: Անգամ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահն է, տեղի ունեցածը կոչեց «կեղտոտ գործարք երկու ոչ ժողովրդավարական ռեժիմների միջև», նա նշեց, որ տեղի ունեցածը բացասաբար կազդի հայ-բելառուսական հարաբերությունների վրա: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջարկեց դուրս գալ ՀԱՊԿ-ից․ «Մեխանիզմներ կան․ դիմեք, թող Բելառուսին հեռացնեն ՀԱՊԿ-ից: Դուրս եկեք ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից գնացեք, Սարգսյան Տիգրանին հետ կանչեք»: Լապշինի արտահանձնմանն արձագանքեցին նաև Ստեփանակերտից: ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ստախոս անվանեց Լուկաշենկոյին. «Խայտառակ գործարք է տեղի ունեցել՝ Բելառուսի նախագահի անձնական միջամտությամբ: Գիտեք, որ Ինտերպոլը նշում է, որ իրենք ընդհանրապես նման հայտ չեն ներկայացրել, որ Լապշինին ձերբակալեն: Այսինքն՝ Լուկաշենկոն պարզապես ստում է ամբողջ աշխարհով մեկ»: Տեղի ունեցածն, իհարկե, կարելի է համեմատել Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետ: Անշուշտ, կարելի է պահանջել Հայաստանի ԱԳՆ-ից` հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին: Բելառուսի քայլն անշուշտ «ոչ բարեկամական» է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իսրայելի նկատմամբ: Բայց ուշագրավ է, որ Բելառուսի նկատմամբ իշխանական ՀՀԿ-ի զայրույթը տեղի ունեցավ ռուս-բելառուսական որոշակի սրված հարաբերությունների պայմաններում: Տեղի է հիշատակել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկը, թե` «մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցությունը, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»: Նույնիսկ այս խայտառակ գործարքում` մենք դարձյալ Կրեմլի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում... Բելառուսի նկատմամբ պաշտոնական Երևանն ինքն իր քայլերը պետք է աներ` մինչև Լապշինին արտահանձնումը: Այդ աշխատանքը պետք էր տանել ժամանակին` Ռուսաստանի հետ ու բավական կոշտ, որպեսզի ՌԴ քաղաքացի ճակատագրի հարցում Մոսկվան Ալիևի քմահաճությունների վրա աչք չփակեր: Ալիևն ավելի խորամանկ է գտնվելու, նա «բազար» է անելու Ռուսաստանի ու Իսրայելի հետ, ապա` քիչ անց կհանձնի Լապշինին ու հերթական անգամ ի ցույց կդրվեն Ռուսաստան-Ադրբեջան բարեկամական ջերմ հարաբերությունները: Իսկ Հայաստանն ինչո՞վ կմա այդ դեպքում... Հերթական անգամ` «կոտրած տաշտակի» առջև: Մետաքսյա Շալունց

դիտվել է 54 անգամ
Լրահոս
S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am