ԱԶԲ-ն Հայաստանին 13.6 մլն դոլար վարկ է տրամադրել

Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման (SCADA) համակարգը։

Այդ նպատակով ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է 13,6 մլն դոլար երկարաժամկետ վարկ, որի մարման ժամկետը սահմանված է 25 տարի։ Ընդ որում, առաջին հինգ տարին արտոնյալ ժամանակահատվածն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրի իրականացման կառավարության համաֆինանսավորումը կկազմի 2,5 մլն դոլար։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ SCADA համակարգը Հայաստանում արդեն իսկ ներդրվել է։ Սակայն դրա լիարժեք և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է համակարգի ընդլայնում և արդիականացում։ Նախատեսվող 16,1 մլն դոլարի շրջանակներում կառավարման ավտոմատացված և տվյալների հավաքագրման համակարգի արդիականացումից բացի, կիրականացվի շուրջ 200 կմ օպտիկական մանրաթելային մալուխի տեղադրում։ Այն թույլ կտա զգալիորեն ավելացնել համակարգից օգտվողների քանակը՝ ներառելով տարբեր ենթակայաններ և Ազգային կարգավորման կենտրոնը։ Ծրագրի շրջանակներում կարդիականացվի գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և կստեղծվի հնարավորություն՝ հարևան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման համար։ Հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում արդեն իսկ ընտրվել է ծրագրի իրականացման խորհրդատու կազմակերպություն՝ ի դեմս Lahmeyer GmbH և Energy Division CESI S.P.A. համատեղ ձեռնարկության։ Ենթախորհրդատու է հանդիսանում «ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-ն։ Անցած տարվա վերջին հայտարարվեց միջազգային մրցույթ նաև կապալառու կազմակերպության ընտրության համար։ Ներկայումս ընթացում է մրցույթի արդյունքների ամփոփման գործընթացը։ Հաղթող կազմակերպության ընտրությունից հետո կկնքվի պայմանագիր և կսկսվի ծրագրի իրականացումը, որը նախատեսվում է ավարտել 2018թ. վերջին։ Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել ստացվող տվյալների ճշգրտությունը, էներգահամակարգի կարգավարման հուսալիությունը, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի տեխնիկական, ֆինանսական և գործառնական կարողությունները, ինչը կնպաստի էներգահամակարգի հուսալի աշխատանքին, կորուստների նվազեցմանը, անխափան էլեկտրամատակարարմանը:
 

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am