Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ուղևորատար ավտոբուսին
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը բախվել է ուղևորներ տեղափոխող ավտոբուսին:Ըստ Caddehaber-ի՝ միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել, սակայն օդանավը վնասներ է կրել:Տրանսպորտային միջոցին բախված ինքնաթիռը Ստամբուլ էր ժամանել Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեպ քաղաքից: Airbus 321-ը շահագործման էր հանձնվել ընդամենը 20 օր առաջ:
