Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչից մինչև Պռոշյան գյուղ: Ճանապարհի մերկասառույցի պատճառով 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար: Կան նաև կողաշրջված ու գլխիվայր շրջված մեքենաներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար վթարների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Թողեք՝ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների որոշ պատասխանատուներ ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե իրենց կողմից կատարվում են ճանապարհները մերկասառույցից մշակելու աշխատանքներ: Իրենք ունեն կուտակած անհրաժեշտ աղն ու ավազը և պատրաստ են ցանկացած եղանակային պայմաններում՝ կլինի ձյուն, բուք թե մերկասառույց, աշխատել ու իրենք ճանապարհները կմաքրեն այդ ամենից: Թող հիմա գան, էս վիճակը տեսնեն: Հո լոպազ-լոպազ խոսալով չի՞»:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը