Ադրբեջանում զինվոր է մահացել
Ադրբեջանական haqqin.az պորտալը հայտնում է, որ փետրվարի 9-ին «ձնահյուսքի հետևանքով» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ուլվի Ահմեդ օղլու Ռուսթամովը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ներկայումս աշխատանքներ են կատարվում զինծառայողի դին դուրս բերելու ուղղությամբ։
