«Իրատես». Որտե՞ղ են ձմեռում «Ծառուկյան» դաշինքի խեցգետինները. Հովիկ Աբրահամյանն իր տարերքի մեջ է

«Իրատես» թերթը գրում է. «Հայոց մեջ որսը դառնում է «որպես ուղիղ ճանապարհ»: Հովիկ Աբրահամյանն իր տարերքի մեջ է: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ նա խիստ ինքնատիպ, կարելի է ասել, մեզանում եզակի գործիչ է, որ, ինտրիգից բացի, նախընտրում է նաեւ էքստրիմը: Այդ միայն նրա մտքով կարող էր անցնել օդում, կոնկրետ դեպքում` ինքնաթիռում «քաղաքականություն անել»` շատ կարեւոր պահի, շատ կարեւոր «մարդու» հետ: Նպատակն էր քննարկել «Ծառուկյան» դաշինքի ապագան եւ իր մասնակցության ձեւաչափը դրանում: Կոնկրետ ի՞նչ է խոսվել, դժվար է ասել, քանզի «որսի ժամանակ» կարող ես խոսել որքան ուզես, ումից ուզես, ինչպես ուզես, զի «լսել» այդ ամենն անհնար է: Եթե այնպես ստացվի, որ ամսի տասին տեղի ունենալիք ԲՀԿ համագումարի ժամանակ պարզվի` Գագիկ Ծառուկյանը փակված քաղաքական էջը բացել է բացառապես ԲՀԿ-ի համար, ինչին էլ տանում են վերջին զարգացումները, ապա կստացվի, որ նա դասը` առաջինից մինչեւ «հաջորդ», կրկին չի սերտել: Օրերս տեղի ունեցած ՀՀԿ ոչ պակաս կարեւոր պատմական խորհրդի նիստում սակավախոս, «նշանային» համակարգն ամենեւին չանտեսող «նախագա ջանը» երկու լակոնիկ միտք հայտնեց. ա) ես չեմ ողջունել Ծառուկյանի մուտքը քաղաքականություն, բ) բայց կարեւորում եմ դաշինքների ձեւավորումը մեզանում: Ասել է` Ծառուկյանի առջեւ «ոչ տեսանելի» խնդիր կա ծառացած. կարողանալ խոշորացնել քաղաքական դաշտը` խորհրդարանական կառավարմամբ հանրապետությունում, ապագայի համար երկկուսակցական (ինչպես, ասենք, ԱՄՆ-ում է) համակարգի «շինարարության» գործում ունենալ իր լուման. հասկանալի այդ «ինֆրաստրուկտուրան», քաղաքակիրթ լինելուց զատ, նաեւ կենսական անհրաժեշտություն է փոքրիկ Հայաստանի համար, ուր ամեն մեկը «դուքան բացել, կուսակցություն է ծախում»` նպաստելով մեծ խառնաշփոթին: Սակայն, ինչպես ասում են, ուզում էին լավ, բայց դեռ ոչինչ չի ստացվում: Համենայն դեպս, իրողություններն այդ են արձանագրում. մեկ պարզվում է` Ստեփան Դեմիրճյանը բանակցեց-բանակցեց-նեղացավ-գնաց, հետո պարզվեց` Խաչատուր Սուքիասյանը (որի առնչությամբ ԲՀԿ-ից մեզ գրեթե պաշտոնապես հայտարարել էին` «միլիոն տոկոսով» երկրորդ հորիզոնականում է), հայտարարեց, որ ինքը` «փաս», հետո ռամկավարների հետ պատմությունն էր, հետո հետ-առաջ սկզբունքով հնչակներին են «տանում-բերում»` Նարեկ Գալստյան-Լյուդմիլա Սարգսյան «տարբերակումով»: Եզակի գաղափարական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը (որը, ի դեպ, ուղղակիորեն զարդարելու էր այդ դաշինքը, որպես Ղարաբաղյան հիմնախնդրի գիտակ) հայտարարեց, որ ինքը եւս` «փաս» (ԲՀԿ-ից ասացին` առաջին տասնյակում էր տեղ ուզում, իսկ իրենց տասնյակը «ռեզինից» չէ)։ Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի մյուս թեկնածուին` Արարատ Զուրաբյանին, դեռ պարզ չէ` ինչ կլինի նրա դեպքում եւս, այստեղ խնդիրը ոչ այնքան գաղափարական, որքան տանդեմային է` Ծառուկյանն ու «Արոն» շատ մտերիմ են: Այսպիսով, եթե որսից հետո դրսեւորված «հանգամանքները» տանեն այն բանին, որ ԲՀԿ-ն մնա միակն ու անգերազանցելին այդ «դաշինքում», որն էլ իր հերթին հնարավորության դաշտ կապահովի այս պահին լուսանցքում հայտնված Հովիկ Արգամիչի համար, թե՛ հետընտրական զարգացումների, թե՛ խորհրդարանում` «բազարի» համար, ապա… Ապա, կարծում ենք, չկայացած դաշինքի շուրջ նոր զարգացումները չեն ուշանա: Այս անգամ արդեն հանդիպակաց` «կոնկուրենտ» ֆիրմայի կողմից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան Ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի հսկողությունը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video) Կասկածելի իրավիճակ և կասկածելի դրսևորում Երևան ավտոբուսում․ Արմենակ Դանիելյանը՝ փաստերով (video) «Նիկոլի ապահարզանը․ Պուտինն ասաց՝ ինչ է լինելու նրա հետ»․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Դե հիմա լսի՛ր Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Զելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ «Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության Կոկորդ պատռելն էլ արդեն չի փրկում Նիկոլին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am