«Իրատես». Սեյրան Օհանյանը «խաղալիք» է դարձել. ովքե՞ր են ստվերային դերակատարները

«Իրատես» թերթը գրում է. «Երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց ու Ֆեյսբուքում հակաիշխանական ելույթներ ունեցավ, շատերը տարակուսեցին, թե ինչպես երեկվա պաշտոնյան մեկ օրում կոշտ ընդդիմադիր դարձավ։ Հասարակությունը հազիվ թե հավատար մարդկային այդպիսի «բարեշրջմանը»։ Սակայն Սեյրան Օհանյանի քաղաքական դեռ չկայացած ուժին ամենամեծ հարվածն առջեւում էր։ Ավելի պարզ. նրա թիմում հայտնվել են մարդիկ ու ստվերային դերակատարներ, ովքեր Օհանյանի թողտվությամբ գործընթացները տանում են իրենց ցանկացած հունով։ Այլ խոսքով, Սեյրան Օհանյանն ընդամենը «խաղալիք» է դարձել վերջիններիս ձեռքին, ինչպես ուզում են, նավի ղեկը թեքում են։ Մամուլն արդեն գրեց, որ այս դաշինքում թելադրող է դարձել Սամվել Բաբայանը, որը ցուցակ կազմելու ակտիվ աշխատանքներ է իրականացնում եւ առաջին հորիզոնականներում ցուցակագրում Վարդան Օսկանյանի թիմակիցներին։ Մեր աղբյուրի պնդմամբ, այն ուժերը, որոնք համաձայն չեն բաբայանական դասավորումներին, մտավախություն ունեն, որ, ի վերջո, այս դաշինքը ծառայելու է Ռոբերտ Քոչարյանին ու նրա քաղաքական ծրագրերին։ Դրա համար մի կողմ են քաշվել ու փոշմանել, որ երբեւէ հույսեր են կապել Սեյրան Օհանյանի հետ։ Փաստորեն, պաշտպանության նախկին նախարարը նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանին «վերակենդանացնելու», շատ լավ իմանալով, թե հասարակության շրջանում ինչպիսի գնահատական կա վերջինիս վերաբերյալ։ Արդեն իսկ վստահություն չվայելող Օհանյանի այս դաշինքը նման հանգուցալուծման դեպքում վերջնականապես կարժեզրկվի հանրության աչքում։ Այս ողջ իրարանցումը ցույց է տալիս նաեւ, որ եթե Սեյրան Օհանյանը մի քանի ուժերով դաշինք չի կարողանում «թամամ» ղեկավարել, ու նրան թելադրում են տարբեր մարդիկ, էլ ինչպես է երկրում ինչ-որ բան փոխելու հավակնություններ ներկայացնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան Ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի հսկողությունը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video) Կասկածելի իրավիճակ և կասկածելի դրսևորում Երևան ավտոբուսում․ Արմենակ Դանիելյանը՝ փաստերով (video) «Նիկոլի ապահարզանը․ Պուտինն ասաց՝ ինչ է լինելու նրա հետ»․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Դե հիմա լսի՛ր Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Զելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ «Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության Կոկորդ պատռելն էլ արդեն չի փրկում Նիկոլին (video) «Նիկո՛լ, թռա՛ր արա՛․ ո՞վ ես դու, որ իմ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին լրտես ասես»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am