ԻՊ՝Քաբուլում ահաբեկչության պատասխանատու
«Սինհուան», վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, հայտնել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել փետրվարի 7-ին Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակման համար և հայտարարության հետ միասին տարածել է նաեւ մահապարտ ահաբեկչի լուսանկարը։ Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Աֆղանստանի Գերագույն դատարանի շենքի մոտ՝ Քաբուլում, պայթյուն էր որոտացել։ Առողջապահության նախարարության վերջին տեղեկություններով՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 21 մարդ՝ այդ թվում 9 կին, եւս 41-ը վիրավորում է ստացել։
