Պուտինն ու էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամը
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է,որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը հեռախոսազրույցով քննարկել են Սիրիայի ճգնաժամը: Պուտինը ցավակցել է ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը Էլ Բաբի շրջանում թուրք զինծառայողների մահվան պատճառ էր դարձել։ Պայմանավորվել են Սիրիայում ԻՊ–ի դեպ գործողությունների ընթացքում ակտիվացնել ռազմական գծի համակարգումը։ Քննարկել են Աստանայում Սիրիայի հարցով Միջազգային հանդիպման արդյունքների իրականացումը։ Հաստատել են Աստանայի, Ժնեւի գործընթացների հետագա զարգացմանն աջակցելու պատրաստակամությունը։
