Ասանժը կարող է զրկվել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ստացած ապաստանից
The Guardian-ին ըված հարցազրույցում Էկվադորի նախագահի թեկնածու Գիլյերմո Լասոն, ով աջակենտրոն ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ է, խոստացել է հաղթանակի դեպքում վերանայել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում հարավամերիկյան երկրի դեսպանությանը ապաստան տալու որոշումը: «Էկվադորի ժողովուրդն այնպիսի գին է վճարել, որը չպետք է վճարեր: Երբ ես պաշտոնավարման անցնեմ, մենք սրտանց կխնդրենք պարոն Ասանժին 30 օրվա ընթացքում հեռանալ դեսպանատնից»,- ասել է Լասոն: Նախագահական ընտրությունները Էկվադորում կանցկացվեն փետրվարի 19-ին:
