Ռուսական օդուժ Սիրիայում ավիահարվածներ է հասցրել. 3 թուրք զինվոր է մահացել
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է,որ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի` ռուսական օդուժի ոչ կանխամտածված գրոհի հետեւանքով 3 թուրք զինվոր մահացել է, եւս 11-ը` վիրավորվել: ԻՊ ահաբեկչական կազմակերպության` Սիրիայի հյուսիսում գտնվող օբյեկտների ուղղությամբ իրականացրած ավիահարվածի ժամանակ պատահաբար խոցել են այն շենքը, որում գտնվել են «Եփրատի վահան» գործողություններին մասնակցող թուրք զինվորականները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին: Մոսկվան եւ Անկարան համատեղ հետաքննելու են սույն միջադեպը:
