Հռոմի պապը՝ Վատիկանում կոռուպցիայի մասին
Ինչպես հաղորդում է La Civiltà cattolica ամսագիրը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդունել է Վատիկանում կոռուպցիայի գոյության փաստը և խստորեն դատապարտել է եկեղեցու ներկայացուցիչների կողմից անաչափահասների հանդեպ սեռական բռնության դեպքերը: «Վատիկանում կոռուպցիա կա: Բայց ես հանգիստ եմ: Եթե խնդիր է ծագում, նամակ եմ գրում սուրբ Հովսեփին և դնում եմ արձանիկի տակ, որը իմ սենյակում է:Եկեղեցականների կողմից անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություններին եթե ներգրավված են քահանաներ կամ միապետեր, պարզ է, որ խոսքը սատանայի ներկայության մասին է, որը Քրիստոսի աշխատանքը ոչնչացնում է նրանց միջոցով, որոնք պետք է փառաբանեին Քրիստոսին: Բայց ուղիղ խոսենք. դա հիվանդություն է: Եթե մենք վստահ չլինենք, որ դա հիվանդություն է, ապա հնարավոր չի լինի լուծել խնդիրը»,ասել է նա:
