Լապշինի մայրը ցանկանում է Ադրբեջան մեկնել. ԶԼՄ-ներ
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը ցանկանում է Ադրբեջան մեկնել, որպեսզիներկա լինի դատական գործընթացին: Այս մասին հաղորդում է haqqin.az ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները: «Մայրս ցանկանում է որքան հնարվոր է շուտ Բաքու մեկնել, որպեսզի տեղում հետևի դատական գործընթցին»,-ասել է Լապշինի քույրը: Հիշեցնենք, որ Լապշինը Բելառուսից հատուկ չվերթով տեղափոխվել է Բաքու:
