Ռուսաստանը սպառնացել է արգելել բելառուսական մսամթերքի ներկրումը
Ռուսաստանը կարող է դադարեցնել տավարի մսի ներկրումը Բելառուսից`հանրապետությունում անասնաբուժական վերահսկողության թերությունների պատճառով: Lenta.ru-ի հաղորդմամբ`այս մասին փետրվարի 8-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» մամլո քարտուղար Յուլիա Մելանոն: «Մթերքի ստուգումները ցույց են տալիս, որ Բելառուսից ներկրվող տավարի միսը բավարար անասնաբուժական վերահսկողության չի ենթարկվում: Արտադրանքում պարբերաբար հիվանդության հարուցիչ բակտերիաներ են հայտնաբերվում», – ասել է Մելանոն: Նրա խոսքով`հունվարի 12-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում լիստերիա է հայտնաբերվել են մի շարք բելառուսական արտադրողների սառեցված մսամթերքում:
